Մեկ քառորդի հանդիպումն էլ Պորտուգալիայի ընտրանին Քրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ հիմնական ժամանակն ավարտեց ոչ-ոքի արդյունքով և այդուանդերձ կիսաեզրափակչում է, քանի որ հետխաղյա տասնմեկմետրանոցներում ավելի դիպուկ էր լեհերից: Ասենք, որ կողմերը մեկական գոլ են փոխանցել հանդիպման առաջին խաղակեսում ու բավարարվել դրանով: Լեհերից այս առաջնության իր անդրանիկ ու վերջին գոլը խփել է Ռոբերտ Լևանդովսկին: Կիսաեզրափակչում պորտուգալացիների մրցակիցը կլինի Ուելս-Բելգիա դիմակայության հաղթողը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ